Մեր մասին

Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ (այսուհետ ՏԿԻ) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին:

ՏՆՕՐԵՆ`                       Էդուարդ Համբարձումի Օրդյան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Հիմնադիրների խորհուրդ`Արմենակ Դարբինյան տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

 Էդուարդ Օրդյան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

 Հայկ Օրդյան, տնտեսագիտության թեկնածու

  

Պրոֆեսորադախոսական կազմում ընդգրկված են 4 տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորներ, 25 գիտության թեկնածուներ և դոցենտներ, իշխանության տարբեր թևերի (ԱԺ, Կառավարություն, վերահսկիչ պալատ, ԿԲ) բարձրորակ մասնագետներ և Երևանի քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, ԲՈՒՀ-երի դասախոսներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ՏԻՄ-երի և համայնքային ծառայության վերաբերյալ ուսումնական ձեռնարկների, գիտական աշխատանքների և զեկույցների հեղինակներ են:

Ինստիտուտում գործում են գիտական խորհուրդ, ուսումնամեթոդական խորհուրդ, մագիստրանտների գիտական ընկերություն, շրջանավարտների խորհուրդ, մագիստրական խորհուրդ, "Օր-Դար" հրատարակչություն:

Ինստիտուտի գործունեության հիմնական տեսակներն են`

  • մագիստրական կրթության իրականացում,
  • պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի և մասնավոր հատվածի մասնագետների վերապատրաստում,
  • տնտեսագիտության, կառավարման և սոցիալ-տնտեսական քաղաքականության տարբեր ոլորտներում հիմնարար տեսական ու կիրառական հետազոտությունների իրականացում,
  •  խորհրդատվության մատուցում,
  • հրատարակչական գործունեության իրականացում,
  • օրենքով չարգելված գործունեության այլ տեսակների իրականացում: