Ամիս:
Տարի:

նորություններ




10.12.2012 - Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերի հաստատում

Նկատի ունենալով, որ ներկա փուլում քաղաքացիական ծառայության արդյունավետության բարձրացման գործում կարևոր նշանակություն ունի"Քաղաքացիական ծառայության մասին" ՀՀ օրենքով և իրավական ակտերով նախատեսվող քաղաքացիական ծառայողների աշխատանքային ունակությունների հետագա կատարելագործումը, Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտը մշակել և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ է ներկայացրել այդ խնդրի լուծմանն ուղղված վերապատրաստման 2 ծրագիր:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2012թ. դեկտեմբերի 7-ի N 1077-Ա որոշմամբ հաստատվել են "Բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը" (Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման հմտություններ) և "Առաջատար և կրտսեր պաշտոններ   զբաղեցնող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը" (Աշխատանքի կազմակերպման հմտություններ), սահմանվել է, որ հաստատված ծրագրերով քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացնելու է Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտը: