Ամիս:
Տարի:

նորություններ




27.11.2012 - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների վերապատրաստում

2012թ. նոյեմբերի 12-ին Երևանի քաղաքապետարանի կարիքների համար համայնքային ծառայողների մասնագիտական ուսուցման ծառայությունների մատուցման ծառայությունների ձեռքբերման համար "ԳԱԿ-ՇՀԾՁԲ-11/11" ծածկագրով շրջանակային համաձայնագրի շրջանակներում գնման ընթացակարգի հաղթող է ճանաչվել Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտը: 

Համաձայն Երևանի քաղաքապետարանի և Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի միջև 2012թ. նոյեմբերի 26-ին կնքված NԵՔ-ԾՁԲ-13/1 պայմանագրի` 2013թ.-ին ինստիտուտում վերապատրաստում կանցնեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր և իրավական, ֆինանսատնտեսական, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության ու սոցիալական հարցերի բնագավառների համայնքային ծառայողները: