Ամիս:
Տարի:

նորություններ




12.12.2013 - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների վերապատրաստում

2013թ. դեկտեմբերի 5-ին Երևանի քաղաքապետարանի կարիքների համար համայնքային ծառայողների մասնագիտական ուսուցման ծառայությունների մատուցման ծառայությունների ձեռքբերման համար "ԳԱԿ-ՇՀԾՁԲ-11/11" ծածկագրով շրջանակային համաձայնագրի շրջանակներում ԵՔ-ՇՀԾՁԲ-14/6 ծածկագրով գնման ընթացակարգի հաղթող է ճանաչվել Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտը: 

Համաձայն Երևանի քաղաքապետարանի և Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի միջև 2013թ. դեկտեմբերի 11-ին կնքված NԵՔ-ՇՀԾՁԲ-14/6 պայմանագրի` 2014թ.-ին ինստիտուտում վերապատրաստում կանցնեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր և իրավական, ֆինանսատնտեսական, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության ու սոցիալական հարցերի բնագավառների համայնքային ծառայողները: