Ամիս:
Տարի:

նորություններ




03.03.2014 - "Տնտեսության զարգացման և կառավարման հիմնախնդիրներ" ժողովածուն ընդգրկվել է ՀՀ ԲՈՀ-ի ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում:

2013 թ. հրատարակչությունը տպագրել է "Տնտեսության զարգացման և կառավարման հիմնախնդիրներ" խորագրով գիտական աշխատանքների 6-րդ ժողովածուն: Այն ընդգրկվել է ՀՀ ԲՈՀ-ի ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում:

2014թ. հրատարակչությունը նախատեսում է տպագրել   "Տնտեսության զարգացման և կառավարման հիմնախնդիրներ" խորագրով գիտական աշխատանքների 7-րդ ժողովածուն և հրավիրում է Ձեզ համագործակցության:


ԸՆԴԳՐԿՎԵԼԻՔ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԵՐԸ
  • ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների և շուկայական համակարգերի զարգացման, պետական, տարածքային և կորպորատիվ կառավարման բարելավման բնագավառներում Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտում, ինչպես նաև կրթօջախի հետ համագործակցող կազմակերպություններում կատարված գիտահետազոտական և խորհրդատվական աշխատանքների արդյունքներ:
  • Հանրային, այդ թվում նաև համայնքային ծառայողների վերապատրաստմանն առնչվող դասախոսական տեքստեր և ուսումնամեթոդական նյութեր:
  • Ատենախոսությունների (այդ թվում և մագիստրոսական)` գիտական խորհուրդների և ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կողմից հավանության արժանացած արդյունքներ և դրույթներ:
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Հոդվածները ներկայացնել տպագիր և էլեկտրոնային տարբերակներով (մինչև 15 էջ ծավալով` կցելով գիտության դոկտորի կամ թեկնածուի կողմից ստորագրված կարծիք (երաշխավորագիր)

2. Հոդվածներն ընդունվում են հայոց, ռուսաց և անգլերեն լեզուներով

3. Վերևի աջ անկյունում մեծատառերով գրել հոդվածի հեղինակի անունը, ազգանունը

4. Վերնագիրը գրել հայերեն, ռուսերեն, անգլերեն` մեծատառերով (կողմնորոշումը` կենտրոն)

5. Համակարգչային շարվածքը A5 չափսի

6. Տառատեսակը՝ Sylfaen (ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman)

7. Տառաչափը՝ 11

8. Տողերի հեռավորությունը՝ 1.5

9. Լուսանցքները՝ վերևից՝ 1.5 սմ, ներքևից՝ 1.5 սմ, ձախ կողմից՝ 1.5 սմ, աջ կողմից՝ 1.5 սմ

10. Աղյուսակները, գծապատկերները և սխեմաները պետք է համարակալվեն և ունենան վերնագրեր, միաժամանակ պետք է նշվեն դրանց կազմման համար օգտագործված տվյալների աղբյուրները (կցել գծապատկերների ֆայլերը Excell ձևաչափով)

11. Ներկայացնել գիտական աշխատանքի հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը`50-60 բառի սահմաններում, բանալի բառերը: Ռուսերեն և անգլերեն ներկայացվող աշխատանքի հայերեն ամփոփագիրը ներկայացնել 1.5-2 էջերի սահմաններում

12. Ամփոփագրին հաջորդում են տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին.

անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը, գիտական աստիճանը և կոչումը` երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն),

հեռախոսահամարը,

կազմակերպության հասցեն,

էլեկտրոնային հասցեն

13. Հոդվածներն ընդունվում են մինչև 2014թ. ապրիլի 30-ը:

14. Տպագրությունը կատարվում է հեղինակների հաշվին:

Մանրամասների համար դիմել "Օր-Դար" հրատարակչություն
Հասցե. Կ.Ուլնեցու 31/3, 4-րդ հարկ
Մարինե Հայրիյան
Հեռ. 24-44-10, 077-19-50-15, 091-19-50-15
E-mail: info@iem.am