Ինստիտուտն իր գործունեության իրականացման համար սերտորեն համագործակցում է պետական կառավարման,տեղական ինքնակառավարման մարմինների, խորհրդատվական ընկերությունների, միջազգային մի շարք կազմակերպությունների և Հայաստանում դրանց ներկայացուցչությունների հետ:
Ինստիտուտի հիմնադիրները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները իրականացրել են հիմնարար և կիրառական հետազոտություններ ու խորհրդատվություն են տրամադրել`

  • ՀՀ կառավարությանը,
  • ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը,
  • ՀՀ մարզպետարաններին,
  • Երևանի քաղաքապետարանին,
  • ՀՀ համայնքներին,
  • ինքնավար հասարակական միավորումներին,
  • տնտեսավարող սուբյեկտներին:    
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհուրդ
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2012թ. դեկտեմբերի 7-ի N 1077-Ա որոշմամբ հաստատվել են "Բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը” (Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման հմտություններ) և "Առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը” (Աշխատանքի կազմակերպման հմտություններ), սահմանվել է, որ հաստատված ծրագրերով քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացնելու է Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտը:
2013-ին այդ ծրագրերով վերապատրաստում են անցել 117 քաղաքացիական ծառայողներ. բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող` 97, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող` 20,
2014-ին` 169 քաղաքացիական ծառայողներ. բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող` 109, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող` 60,
2015-ին` 97 քաղաքացիական ծառայողներ. բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող` 65, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող` 32,
2016-ին` 58 քաղաքացիական ծառայողներ. բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող` 35, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող` 23:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2015թ. նոյեմբերի 20-ի N 995-Ա որոշմամբ հաստատվել են "Բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը" (Անձնակազմի կառավարման բարելավում) և "Առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը" (Անձնակազմի կառավարման բարելավում), սահմանվել է, որ հաստատված ծրագրերով քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացնելու է Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտը:
2016-ին այդ ծրագրերով վերապատրաստում են անցել 27 քաղաքացիական ծառայողներ. բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող` 15, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող` 12:

www.csc.am
Երևանի քաղաքապետարան
2010-2011թթ. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարարության պատվերով "Համայնքային զարգացում” ծրագրի շրջանակներում մշակվել է համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրերի փաթեթ (ընդհանուր և իրավական հարցերի, ֆինանսատնտեսական հարցերի, քաղաքաշինության, կոմունալ տնտեսության և գյուղատնտեսության հարցերի և սոցիալական հարցերի բնագավառների), որն անցել է հանրային լայն քննարկումների փուլ և հավանության արժանացել ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից, իսկ ՀՀ տարածքային կառավարման նախարար-փոխվարչապետի հ.27-Ա հրամանով 2011թ. մարտի 2-ին հաստատվել է որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրեր:
2011-ին վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի 395 համայնքային ծառայողնոր (ֆինանսատնտեսական հարցերի բնագավառ` 183, սոցիալական հարցերի բնագավառ` 212),
2012-ին` 280 (ընդհանուր և իրավական հարցերի բնագավառ` 142, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության հարցերի բնագավառ` 138),
2013-ին` 259 (ընդհանուր և իրավական հարցերի բնագավառ` 29, ֆինանսատնտեսական հարցերի բնագավառ` 135, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության հարցերի բնագավառ` 53, սոցիալական հարցերի բնագավառ`42),
2014-ին` 388 (ընդհանուր և իրավական հարցերի բնագավառ` 19, ֆինանսատնտեսական հարցերի բնագավառ` 170, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության հարցերի բնագավառ` 27, սոցիալական հարցերի բնագավառ`172):
Համայնքային ծառայողների վերապատրաստման 3-րդ փուլի ծրագիրը` "Համայնքային ծառայողների գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործում”, հաստատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի 18.11.2014թ. N178-Ա հրամանով: Այն, ըստ էության, հանդիսանում է իր նախորդ ծրագրերի տրամաբանական շարունակությունը և զարգացումը: Ծրագրում պահպանվել են իրենց կենսունակությունն ապացուցած մոտեցումները, իսկ փոփոխությունները կատարվել են` ելնելով համայնքային ծառայողների նոր, ժամանակակից կարիքներից:
2015-ին վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի 405 համայնքային ծառայողներ (ընդհանուր և իրավական հարցերի բնագավառ` 136, ֆինանսատնտեսական հարցերի բնագավառ` 64, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության հարցերի բնագավառ` 142, սոցիալական հարցերի բնագավառ`63),
2016-ին` 197 (ընդհանուր և իրավական հարցերի բնագավառ` 22, ֆինանսատնտեսական հարցերի բնագավառ` 102, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության հարցերի բնագավառ` 34, սոցիալական հարցերի բնագավառ`39):

www.yerevan.am
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (UNDP)
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), արժևորելով համայնքային ծառայության սոցիալական-իրավական ինստիտուտի կայացման խնդիրը, որպես տեղական ինքնակառավարման համակարգի հզորացման կարևոր գործիքի, միջազգային կազմակերպությունների մեջ առաջինը նախաձեռնեց ու հովանավորեց համայնքային ծառայության օրենսդրական դաշտի ստեղծման, համակարգի արմատավորման և հետագա զարգացման աշխատանքների իրականացումը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության պատվերով ՄԱԶԾ-ը 2003-2011 թվականներին իրականացրեց մի շարք ծրագրեր, որոնք, ըստ էության, հիմք դրեցին և նպաստեցին ՀՀ-ում համայնքային ծառայության համակարգի կայացմանը և դրանով բարելավեցին տեղական ինքնակառավարման բնագավառում իրականացվող կադրային քաղաքականության մեխանիզմները:
2003թ. մշակվեց "Համայնքային ծառայության մասին” ՀՀ օրենքի նախագիծը, որը հանրային լայն քննարկումներ անցավ հանրապետության մարզերի և համայնքների ներկայացուցիչների, պետական կառավարման շահագրգիռ մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Արդյունքում ՀՀ ԱԺ օրենքը ընդունվեց 2004թ. դեկտեմբերի 14-ին, որով իրավական հիմք ստեղծվեց ՀՀ-ում համայնքային ծառայության համակարգի արմատավորման համար:
"Համայնքային ծառայության մասին” (ՀԾ) ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան և օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մշակվեցին համայնքային ծառայության հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը (13 անուն), որոնցից 2-ը ("Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը” և "Համայնքային ծառայողի ծառայողական քննություն անցկացնելու կարգը”) հաստատվեց ՀՀ կառավարության կողմից (2006թ.), իսկ մնացած 11 ակտերը` ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից (2006թ.):
Այս իրավական ակտերով 2007թ. սկսվեց համայնքային ծառայության համակարգի գործունեությունը (համայնքային ծառայողների մրցույթները, ատեստավորումներն ու վերապատրաստումները և մյուս գործընթացները):
ՀԾ օրենքի կարևոր պահանջներից էր համայնքային ծառայողների առաջին վերապատրասման ծրագրերի մշակումը, որի համար 2006թ. իրականացվեց համայնքային ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատման փորձագիտական հետազոտություն: Հետազոտությանը մասնակցեց 380 հարցվոր հանրապետության մարզերից, Երևանից և միջազգային, գիտաուսումնական և հասարակական կազմակերպություններից:
Կարիքների հետազոտության հիման վրա մշակվեցին "Համայնքային ծառայողների առաջին վերապատրասման ծրագրերը”, որոնք հաստատվեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարի կողմից (2006թ.):
Այդ ծարգրերով 2007թ. սկսվեց համայնքային ծառայողների առաջին վերապատրաստումը, որը ՀԾ օրենքի համաձայն կատարվեց մինչև 2009թ.: Այդ երեք տարիների ընթացքում ՀՀ-ում առաջին վերապատրաստում անցան 4572 համայնքային ծառայողներ:
Համայնքային ծառայողների առաջին վերապատրաստման նպատակն էր ծառայողներին նախապատրաստել համայնքային ծառայության համակարգի արմատավորմանը, որին ուղղվեցին առաջին վերապատրաստման ծրագրերը: ՀԾ օրենքի համաձայն համայնքային ծառայողները հաջորդաբար 3 տարին մեկ անգամ պետք է անցնեն վերապատրաստում, որի համար պետք էր նոր իրադրությանը համապատասխան մշակել վերապատրաստման նոր ռազմավարություն և նոր ծրագրեր: Այդ նպատակով 2010թ. անցկացվեց վերապատրաստման կարիքների գնահատման փորձագիտական նոր հետազոտություն: Հարցմանը մասնակցեց 424 անձ` ՀՀ մարզպետարաններից, համայնքներից, Երևանի քաղաքապետարանից, գիտաուսումնական, միջազգային ու հասարակական կազմակերպություններից: Հետազոտության արդյունքների հիման վրա մշակվեցին վերապատրաստման հայեցակարգային նոր մոտեցումներ և դրանց համապատասխան էլ` վերապատրաստման նոր ծրագրեր: Վերապատրաստման նոր ծրագրերի փաթեթն անցավ հանրային լայն քննարկումների փուլ և հավանության արժանացավ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից, իսկ ՀՀ տարածքային կառավարման նախարար-փոխվարչապետի հրամանով 2011թ. մարտին հաստատվեց որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրեր:
ՀԾ օրենքի համաձայն համայնքային ծառայողների մրցույթները և ատեստավորումները կազմակերպելու համար անհրաժեշտ էր մշակել թեստավորման և հարցազրույցի հարցաշար: Այդ աշխատանքները կատարվեցին 2007 թվականի ընթացքում:
Կազմվեցին համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու համար թեստավորման հարցաշարեր` ըստ համայնքային ծառայության պաշտոնների խմբերի (գլխավոր, առաջատար և կրտսեր):
Ըստ պաշտոնների խմբերի` կազմվեցին նաև հարցազրույցի հարցաշարեր թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու համար:
Թեստավորման և հարցազրույցի հարցաշարերը հավանության արժանացան ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից և նորմատիվ-իրավական հիմք հանդիսացան մրցույթների ու ատեստավորումների կազմակերպման համար: Դրանց հիման վրա 2008-2009թթ. ՀՀ-ում մրցույթով անցել են 1808 և ատեստավորվել` 2866 համայնքային ծառայողներ:
ՄԱԶԾ-ի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման նախարարության առաջարկներով պարբերաբար իրականացվել են խորհրդատվություններ և մասնակցություն ցուցաբերվել ՀԾ օրենքի և իրավական ակտերի մեջ լրացումների և փոփոխությունների կատարման և տարբեր ծրագրերի կազմման աշխատանքներին:
Ընդհանուր առմամբ, վստահաբար կարելի է հավաստել, որ հիմնականում ՄԱԶԾ-ի հովանավորությամբ մշակվեցին համայնքային ծառայության օրենսդրական ակտերը, որոնցով սկսվեց համայնքային ծառայության համակարգի արմատավորումը և ներկայումս էլ ընթանում է դրա զարգացման գործընթացը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) օժանդակությամբ 2002-2003թթ. իրականացվել է "Համայնքների կարողությունների զարգացումը դրանց տիպաբանության մշակման միջոցով” ծրագիրը: Արդյունքները ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների համակարգման նախարարություն և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, ինչպես նաև տրամադրվել են բնագավառով հետաքրքրվող միջազգային և տեղական կազմակերպություններին:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարարության պատվերով 2006-2007 թվականներին իրականացվել է "Համայնքների տիպաբանության զարգացում" ծրագիրը, որի շրջանակներում կատարված տեսական հետազոտությունների և ձևավորված տեղեկատվական բազայի վերլուծության արդյունքները ներառվել են "Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքները: Տեղեկատվական ապահովում, վերլուծություններ և տիպաբանություններ” գրքում: Ստացված արդյունքներն օգտակար կիրառություն կարող են ունենալ տարածքային կառավարման համակարգում՝ մշակվող ծրագրերի և դրանց իրականացման միջոցառումների և ընդունվող վճիռների հիմնավորվածությունն ու արդյունավետությունը բարձրացնելու գործընթացում:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարարության պատվերով 2008 թվականին "Աջակցություն ապակենտրոնացման գործընթացներին” ծրագրի շրջանակներում մշակվել է ՀՀ տարածքում միջհամայնքային միավորումների ստեղծման նախագիծը, նախագիծը հավանության է արժանացել ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից և ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը:
2009 թվականին "Համայնքների զարգացում” ծրագրի շրջանակներում արդիականացվել է ՀՀ համայնքների տեղեկատվական միացյալ բազան և մշակվել տարածքային միավորների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների անհավասարաչափությունների գնահատման մոտեցումներ, ներկայացվել են մեղմացման ուղղությունների շուրջ հայեցակարգային առաջարկություններ:
2010-2012 թվականներին "Համայնքային զարգացում” ծրագրի արդյունքները Տարածքային կառավարման նախարարությունն օգտագործել է ՀՀ մարզերի, տարածաշրջանների և համայնքների զարգացման մակարդակների անհավասարաչափությունների մեղմացմանն ուղղված քաղաքականության մշակման նպատակով` դինամիկայի ուսումնասիրություններ, զարգացման գործընթացի գնահատում, հիմնախնդիրների բացահայտում և դրանց լուծման առաջնահերթությունները գնահատելու համար:
Ստացված արդյունքները պարբերաբար ներկայացվել են հանրության քննարկմանը և գիտաժողովներում:

www.undp.am
"Եվրասիա" հիմնադրամ
2000թ. "Եվրասիա” հիմնադրամի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կողմից հատկացված միջոցներով "Տեղական ինքնակառավարման հիմունքներ” ծրագրի շրջանակներում տ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Օրդյանի ընդհանուր խմբագրությամբ հրատարակվել է "Տեղական ինքնակառավարման հիմունքներ” ուսումնական ձեռնարկը, որը տեղական ինքնակառավարման հիմնախնդիրների համալիր լուսաբանմանը նվիրված առաջին աշխատությունն է:
2002թ. "Եվրասիա” հիմնադրամի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կողմից հատկացված միջոցներով մշակվել են "Տեղական ինքնակառավարման հիմունքներ. կառավարչական հմտություններ” (տ.գ.դ., պրոֆեսոր Է.Օրդյանի ընդհանուր խմբագրությամբ) ուսումնական նյութերը, որտեղ լուսաբանվում են ՏԻՄ-երի աշխատողների կառավարչական հմտությունների ուսուցման սկզբունքները, մեթոդները, ոճերը և կառուցակարգերը` հաշվի առնելով այդ մարմինների կողմից իրականացվող գործառույթների բնույթը և ոլորտները:
2002թ. տ.գ.դ., պրոֆեսոր Է.Օրդյանի ընդհանուր խմբագրությամբ լույս են տեսել տեղական ինքնակառավարման վերաբերյալ 5 գրքեր, որտեղ ամփոփվել են տեղական ինքնակառավարման համակարգի գործունեության անցած տարիների արդյունքները և քննարկվել հետագա զարգացման վարչատարածքային, օրենսդրական, ֆինանսատնտեսական և կազմակերպակառավարչական հիմնահարցերը:
2002թ. "Եվրասիա” հիմնադրամի օժանդակությամբ մշակվել և հանրապետության բոլոր համայնքներին և մարզպետարաններին են տրամադրվել համայնքների զարգացման եռամյա ծրագրերի կազմման մեթոդական ցուցումները:


Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարություն
Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության օժանդակությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի նպատակն է եղել խմելու և ոռոգման ջրի ոլորտում բարեփոխումների սոցիալական հետևանքների և աղքատության վրա ունեցած ազդեցության գնահատումը: Արդյունքները ներկայացվել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտե: Դրանց մի մասը հաշվի է առնվել "Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում”:


Բուդապեշտի Բաց Հասարակության Ինստիտուտի (Ջորջ Սորոսի Հիմնադրամ)
"Համայնքների դերը հանրային ու կոմունալ ծառայությունների և ոռոգման կարգավորման գործում (համեմատական վերլուծություն. Հայաստան-Հարավային Կովկաս-Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ)” ծրագրի մշակումը և հրատարակումն իրականացվել է Բուդապեշտի Բաց հասարակության ինստիտուտի (Ջորջ Սորոսի հիմնադրամ) Տեղական ինքնակառավարման նախաձեռնություն (Local Government Initiative) ծրագրի ֆինանսավորմամբ:


Կանադայի միջազգային զարգացման գործակալություն և Օտտավայի առևտրային քաղաքականության և իրավունքի կենտրոն
"Առևտրի համաշխարհային կազմակերպության ուղեցույց”-ի հրատարակությունը իրականացվել է Կանադայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ Կանադայի միջազգային զարգացման գործակալության և Օտտավայի առևտրային քաղաքականության և իրավունքի կենտրոնի, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության համագործակցության շնորհիվ: Գիրքը հայ գործարարներին ներկայացնում է Առևտրի համաշխարհային կազմակերպության պատմությունը, կառուցվածքը, նրա գործունեության հիմքում ընկած հիմնարար սկզբունքները և գործունեության շրջանակներում ընդունված համաձայնագրերը: