Գիտահետազոտական գործունեություն

Գիտահետազոտական և գիտամանկավարժական գործունեության բնագավառում Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի  նպատակն է.

  • գործուն մասնակցություն ցուցաբերել երկրի տնտեսության զարգացման և կառավարման տնտեսական քաղաքականության մշակմանը,
  • զարգացնել գիտամանկավարժական գործունեությունը` ապահովելով գիտության   նվաճումների ներդրումը կրթության ոլորտում:

Օգտագործելով  իրենց գիտական ներուժը և գիտահետազոտական գործունեության հարուստ փորձը՝ ինստիտուտի աշխատակիցները հիմնարար և կիրառական հետազոտություններ են կատարել հետևյալ ուղղություններով.

  • մասնակցություն "Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի" մշակմանը,
  • մասնակցություն ՀՀ պետական կառավարման համակարգի  բարեփոխումներին,
  • մասնակցություն ՀՀ քաղաքացիական ծառայության ռազմավարության մշակմանը,
  • պետական կառավարման ապակենտրոնացման հայեցակարգային հիմնադրույթների մշակում,
  • մասնակցություն ՀՀ տարածքային միավորների համաչափ զարգացման ծրագրերի մշակմանը,
  • տեղական ինքնակառավարման ոլորտին վերաբերող գրքերի հրատարակում,
  • ՀՀ համայնքների զարգացման եռամյա ծրագրերի կազմման մեթոդական ցուցումների մշակում,
  • մասնակցություն համայնքային ծառայության իրավական ակտերի մշակմանը,
  • համայնքների զարգացման տեղեկատվական բանկի ստեղծում,
  • միջհամայնքային միավորումների  ստեղծման մոտեցումների մշակում,
  • համայնքային ծառայության վերաբերյալ ուսումնական ձեռնարկների հրատարակումներ,
  • համայնքային ծառայության իրավական ակտերի մշակում,
  • ՀՀ արտաքին տնտեսական կապերի զարգացման հիմնախնդրիների մշակում,
  • ձեռնարկատիրության  զարգացման և տնտեսության մրցունակության բարձրացման ուղղությամբ  առաջարկությունների  մշակումը,
  • մի շարք աշխատանքներ` նվիրված բյուջետային, հարկային և մաքսային համակարգերի  բարելավմանը, գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացմանը, մարդկային ռեսուրսների կառավարմանը և այլ հիմնախնդիրներին:

Գիտամանկավարժական բնույթի հետազոտությունների արդյունքում ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը մասնակցել է հետևյալ աշխատանքների պատրաստմանը  և հրատարակմանը`

  • Տեղական ինքնակառավարման հիմունքներ: Ուսումնական ձեռնարկ (տ.գ.դ., պրոֆեսոր Է.Օրդյանի ընդհ. խմբ.), Երևան, "Պետական ծառայություն", 2000, 420 էջ:
  • Տեղական ինքնակառավարման հիմունքներ: Ուսումնամեթոդական նյութեր (տ.գ.դ., պրոֆեսոր Է.Օրդյանի ընդհ. խմբ.), Երևան, "Պետական ծառայություն", 2000, 300 էջ:
  • Տեղական ինքնակառավարման հիմունքներ. Թեստեր և խնդիրներ (տ.գ.դ., պրոֆեսոր Է.Օրդյանի ընդհ. խմբ.), Երևան, "Պետական ծառայություն", 2000, 101 էջ:
  • Տեղական ինքնակառավարման հիմունքներ. կառավարչական հմտություններ: Ուսումնամեթոդական նյութեր (տ.գ.դ., պրոֆեսոր Է.Օրդյանի ընդհ. խմբ.), Երևան, "Պետական ծառայություն", 2002, 150 էջ:
  • Տեղական ինքնակառավարման հիմունքներ. նոր զարգացումներ: Ուսումնամեթոդական ձեռնարկ (տ.գ.դ., պրոֆեսոր Է.Օրդյանի ընդհ. խմբ.), Երևան, "Պետական ծառայություն", 2002, 167 էջ:
  • ուսումնական ծրագրեր ("Քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստման ծրագրերը", "Համայնքային  ծառայողների առաջին վերապատրաստման ծրագրերը", "Համայնքային ծառայողների երկրորդ փուլի վերապատրաստման ծրագրերը", "Քաղաքացիական ծառայողների երկրորդ վերապատրաստման ծրագրերը " և այլն):

Գիտահետազոտական և գիտամանկավարժական գործունեության արդյունքները հրատարակվել են նաև գիտական հանդեսներում, գիտական աշխատանքների ժողովածուներում, գիտաժողովների նյութերում: Գիտական մի շարք արդյունքներ ներկայացվել են միջազգային  և հանրապետական գիտաժողովների քննարկմանը: