Մեր մասին

ՏԿԻ-ի պրոֆեսորադասախոսական կազմը գիտական աստիճան ունեցող դասախոսներ են (գիտության դոկտորներ (պրոֆեսորներ), թեկնածուներ (դոցենտներ)), իշխանության տարբեր թևերի (ԱԺ, Կառավարություն, Վերահսկիչ պալատ, ԿԲ) բարձրորակ մասնագետներ և Երևանի քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, ԲՈՒՀ-երի դասախոսներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ՏԻՄ-երի և համայնքային ծառայության վերաբերյալ ուսումնական ձեռնարկների, գիտական աշխատանքների և զեկույցների հեղինակներ են, վերապատրաստում են անցել արտասահմանյան տարբեր ինստիտուտներում և համալսարաններում: 

Էդուարդ Օրդյան
Էդուարդ Օրդյան
Տնօրեն, Հիմնադիրների խորհրդի անդամ, խմբագրական խորհրդի նախագահ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Ինստիտուտի տնօրեն է 2011 թվականի փետրվարից:

Հեղինակել է ավելի քան 220 գիտական աշխատություն, այդ թվում` 45 մենագրություններ, գրքեր և ուսումնական ձեռնարկներ` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, արտադրանքի որակի և արդյունավետության տնտեսական մեթոդաբանական հիմնահարցերի ուղղությամբ:




Հայկ Օրդյան
Հայկ Օրդյան
Փոխտնօրեն, Հիմնադիրների խորհրդի անդամ, խմբագրական խորհրդի անդամ
Տնտեսագիտության թեկնածու է տարածաշրջանային զարգացում և կառավարում մասնագիտացմամբ:

Մասնագիտական այլ հետաքրքրություններն ընդգրկում են նախագծերի կառավարումը, հանրային և տեղական կառավարումը, գործարար պլանավորումը և ռազմավարությունը:

Հինգ հոդվածի և մեկ գրքույկի հեղինակ է:




Արմենակ Դարբինյան
Արմենակ Դարբինյան
Հիմնադիրների խորհրդի նախագահ, խմբագրական խորհրդի փոխնախագահ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Մինչև 2010 թվականի դետկեմբերի 25-ը` ինստիտուտի տնօրեն:

2010 թվականի դեկտեմբերի 27-ից ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է:

Հեղինակել է երեք մենագրություն, ավելի քան 50 հոդված և հետազոտական նյութեր միջազգային առևտրի, գլոբալացման, եվրոպական ինտեգրացման, տնտեսական աճի, աղքատության և տեղական ինքնակառավարման հիմնահարցերի վերաբերյալ: