Մեր մասին

ՏԿԻ-ի պրոֆեսորադասախոսական կազմը գիտական աստիճան ունեցող դասախոսներ են (գիտության դոկտորներ (պրոֆեսորներ), թեկնածուներ (դոցենտներ)), իշխանության տարբեր թևերի (ԱԺ, Կառավարություն, Վերահսկիչ պալատ, ԿԲ) բարձրորակ մասնագետներ և Երևանի քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, ԲՈՒՀ-երի դասախոսներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ՏԻՄ-երի և համայնքային ծառայության վերաբերյալ ուսումնական ձեռնարկների, գիտական աշխատանքների և զեկույցների հեղինակներ են, վերապատրաստում են անցել արտասահմանյան տարբեր ինստիտուտներում և համալսարաններում: 

Մարինե Հայրիյան
Մարինե Հայրիյան
Ուսումնամեթոդական բաժնի վարիչ, խմբագրական խորհրդի պատասխանատու քարտուղար, վերապատրաստման համակարգող
Տնտեսագիտության թեկնածու


Հեղինակել է 21 հոդված և 1 գիրք, որոնք նվիրված են տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի զարգացման, տեղական ինքնակառավարման, տարածաշրջանային և համայնքային զարգացման հիմնահարցերին:




Լավրենտի Միրզոյան
Լավրենտի Միրզոյան
Պատասխանատու խմբագիր, վերապատրաստման դասախոս
Մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս:

Լեզվաբան, խմբագիր:
Աշխատել է հանրապետական մամուլում, հեռուստատեսությունում, խմբագրել է "Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում" հանդեսը, "Հայ աշխարհ", "Համայնք", "Էրեբունի", "Քաղաքացիական ծառայություն" թերթերը:
Պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ ոսկե, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե, "Ֆրիտյոֆ Նանսեն" ոսկե, "Գարեգին Նժդեհ", "Հակոբ Մեղապարտ" մեդալներով:
Հրատարակել է 12 գիրք և 3 ժողովածու:




Հայկ Ղազարյան
Հայկ Ղազարյան
Խմբագրական խորհրդի անդամ, վերապատրաստման դասախոս
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ,
ՀԱԱՀ Ագրոբիզնեսի կազմակերպման ամբիոնի վարիչ

18 հրատարակության հեղինակ է, որոնք նվիրված են ՀՀ գյուղատնտեսության մեջ ձեռնարկատիրության զարգացման, ՓՄՁ պետական աջակցության արդյունավետության բարձրացման, հետբուհական մասնագիտական կրթական համակարգի արդյունավետության բարձրացման հարցերին: