Ամիս:
Տարի:

նորություններ




10.05.2011 – Ինստիտուտի Մագիստրանտների գիտական ընկերության երկրորդ գիտաժողով
2011թ. մայիսի 10-ին ժամը 14:00-ին Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի Մ.Հ.Ադոնցի անվան լսարանում (4-րդ հարկ) կկայանա ինստիտուտի Մագիստրանտների գիտական ընկերության երկրորդ գիտաժողովը:

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել մագիստրանտների` տնտեսության զարգացման և կառավարման վերաբերյալ կատարած հետազոտությունների արդյունքները:

Գիտաժողովին ներկայացվելիք աշխատանքները ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 2-ը:
Լավագույն գիտական աշխատանքները կերաշխավորվեն տպագրման ինստիտուտի ”Օր-Դար” հրատարակչության “Տնտեսության զարգացման և կառավարման հիմնախնդիրներ” գիտական աշխատանքների ժողովածուի հերթական համարում:

ՄԳԸ խորհուրդ