Մեր մասին

ՏԿԻ-ի պրոֆեսորադասախոսական կազմը գիտական աստիճան ունեցող դասախոսներ են (գիտության դոկտորներ (պրոֆեսորներ), թեկնածուներ (դոցենտներ)), իշխանության տարբեր թևերի (ԱԺ, Կառավարություն, Վերահսկիչ պալատ, ԿԲ) բարձրորակ մասնագետներ և Երևանի քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, ԲՈՒՀ-երի դասախոսներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ՏԻՄ-երի և համայնքային ծառայության վերաբերյալ ուսումնական ձեռնարկների, գիտական աշխատանքների և զեկույցների հեղինակներ են, վերապատրաստում են անցել արտասահմանյան տարբեր ինստիտուտներում և համալսարաններում: 

Հայկ Օրդյան
Հայկ Օրդյան
Փոխտնօրեն, Հիմնադիրների խորհրդի անդամ, խմբագրական խորհրդի անդամ
Կրթություն
  • 1984-1990թթ.  Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, արդյունաբերության պլանավորում ֆակուլտետ,
  • 2004թ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու:                            

Աշխատանքային գործունեություն
  • 1990-1991թթ. Քանաքեռի ալյումինի գործարան,  տնտեսագետ,
  • 1991-1992թթ. ՀՀ էկոնոմիկայի պետկոմիտեին կից տնտեսագիտական պրոբլեմների ԳՀԻ, կրտսեր գիտաշխատող,
  • 1992-1996թթ.  ՀՀ կենտրոնական բանկ, վալյուտային գործառնություն­ների և միջազգային հաշվարկների վարչություն, առաջին կարգի տնտեսագետ, գլխավոր տնտեսագետ, ավագ մասնագետ,
  • 1996-1997թթ. ՀՀ կենտրոնական բանկ, ներքին ֆինանսական շուկայում գործառնությունների վարչության արժութային գործառնությունների բաժին, ավագ մասնագետ, բաժնի պետ,
  • 1997թ-ից "Թոմաս Թուինինգ" ընկերություն, հիմնադիր ու գործադիր տնօրեն,
  • 2003թ-ից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Ուսուցման կենտրոն, դասախոս,
  • 2003-2004թթ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսա­գի­տական հետազոտությունների ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող,
  • 2005-2007թթ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսա­գի­տական հետազոտությունների ինստիտուտ, գիտաշխատող,
  • 2007թ-ից Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ, փոխտնօրեն:

Գիտական աշխատանքների քանակը և ուղղությունները
  • Հեղինակել է 5 հոդված և 1 գրքույկ: