Մեր մասին

ՏԿԻ-ի պրոֆեսորադասախոսական կազմը գիտական աստիճան ունեցող դասախոսներ են (գիտության դոկտորներ (պրոֆեսորներ), թեկնածուներ (դոցենտներ)), իշխանության տարբեր թևերի (ԱԺ, Կառավարություն, Վերահսկիչ պալատ, ԿԲ) բարձրորակ մասնագետներ և Երևանի քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, ԲՈՒՀ-երի դասախոսներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ՏԻՄ-երի և համայնքային ծառայության վերաբերյալ ուսումնական ձեռնարկների, գիտական աշխատանքների և զեկույցների հեղինակներ են, վերապատրաստում են անցել արտասահմանյան տարբեր ինստիտուտներում և համալսարաններում: 

Էդուարդ Օրդյան
Էդուարդ Օրդյան
Տնօրեն, Հիմնադիրների խորհրդի անդամ, խմբագրական խորհրդի նախագահ


Կրթություն

  • 1956-1961թթ. ԵՊՀ, տնտեսագիտական ֆակուլտետ,
  • 1963-1970թթ. ՀԽՍՀ ԳԱ տնտե­սա­գի­տության ինստիտուտ, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու,
  • 1981թթ. տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:


Աշխատանքային գործունեություն

  • 1961-1963թթ. Հայկական ԽՍՀ թեթև արդյունաբերության ձեռնարկություն­ներ, ինժեներ-տնտեսագետ,
  • 1963-1970թթ. ՀԽՍՀ ԳԱ տնտե­սա­գի­տության ինստիտուտ, ասպիրանտ, ավագ գիտաշխատող,
  • 1970-1989թթ. ԽՍՀՄ պետպլանին առընթեր Պլանավորման նոր­մատիվ­ների ԳՀԻ հայկական մասնաճյուղ, սեկ­տո­րի վարիչ, բաժնի վարիչ,
  • 1968թ-ից ԵՊՀ, ապա ԵՊՏՀ , ՀՀ պետական կառավարման ակադեմիա, դասախոս,
  • 1989-1995թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտու­թյան և պլանավորման ԳՀԻ, գիտության գծով փոխտնօրեն,
  • 1994-2002թթ. ՀՀ ԱԺ, փորձագետ,
  • 1992-2006թթ. Համաշխարհային բանկի SPRITE կրթական ծրագիր, ազգային համակարգող,
    Եվրասիա հիմնադրամի տեղական ինքնակառավար­ման ծրագիր, ղեկավար,
  • 1995-2002թթ. ՀՀ կառավարման դպրոց, գիտաուսումնական աշխատանք­ների գծով փոխտնօրեն,
  • 2002-2007թթ. ՀՀ պետական կառավարման ակադեմիա, միջազգային կապերի գծով պրոռեկտոր,
  • 2004-2007թթ. ՄԱԶԾ Հայաստանի "Համայնքային ծառայության համակարգի ներդրում" ծրագիր, համակարգող,
  • 2006-2010թթ. Մասնագետների վերապատրաստման ինստիտուտի հիմնադրամ, նախագահ,
  • 2007-2011թթ. Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ, Հանրային կառավարման գիտակրթաբլոկի ղեկա­վար,
  • 2011-ից Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ, տնօրեն, Հանրային կառավարման և Միջազգային տնտեսական հարաբերությունների գիտակրթաբլոկների ղեկավար:


Գիտական աշխատանքների քանակը և ուղղությունները

  • Հեղինակել է ավելի քան 220 գիտական աշխատություն, այդ թվում` 45 մենագրություններ, գրքեր և ուսումնական ձեռնարկներ` պետական կառա­վար­ման, տեղական ինքնակառավարման, արտադրանքի որակի և արդյունա­վետության տնտեսական մեթոդաբանական հիմնահարցերի ուղղու­թյամբ:

    Աշխատություններից 40-ը միջազգային հրապարակումներ են, որոնք լույս են տեսել ԱՄՆ-ում, Չեխիայում, Սլովակիայում, Մերձբալթյան և ԱՊՀ երկրներում: