Ընդհանուր և իրավական հարցերի բնագավառ

2012 թվականից ինստիտուտում սկսվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր և իրավական հարցերի բնագավառի համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը:

2012-2014թթ. վերապատրաստումն իրականացվում էր ՀՀ տարածքային կառավարման նախարար-փոխվարչապետի 02.03.2011 հ.27-Ա հրամանով հաստատված ծրագրով: Ծրագիրն ընդգրկում էր 3 բաժին` Ընդհանուր իմացաբանական գիտելիքներ, Մասնագիտական գիտելիքներ և Աշխատանքային և կառավարչական հմտություններն ու կարողությունները համայնքային ծառայության համակարգում:

2015թ.-ից վերապատրաստումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարի 18.11.2014թ. N178-Ա հրամանով հաստատված ծրագրով` "Համայնքային ծառայողների գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործում": Ծրագիրն ընդգրկում է 2 բաժին` Համայնքային ծառայության ընդհանուր և իրավական հարցերի բնագավառի զարգացման քաղաքականությունը և օրենսդրությունը և Համայնքային ծառայողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման հմտություններ:

2012թ. մարտի 5-ից դեկտեմբերի 14-ը վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր և իրավական հարցերի բնագավառի 142 համայնքային ծառայողներ:

2013թ. հունիսի 10-ից 20-ը վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր և իրավական հարցերի բնագավառի 29 համայնքային ծառայողներ:

2014թ. մայիսի 26-ից հունիսի 6-ը ժամանակահատվածում վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր և իրավական հարցերի բնագավառի 19 համայնքային ծառայողներ:

2015թ.-ից վերապատրաստումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարի 18.11.2014թ. N178-Ա հրամանով հաստատված "Համայնքային ծառայողների գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործում":
Ծրագիրն ընդգրկում է 2 բաժին` Համայնքային ծառայության ընդհանուր և իրավական հարցերի բնագավառի զարգացման քաղաքականությունը և օրենսդրությունը և Համայնքային ծառայողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման հմտություններ: Ծրագրով նախատեսված են 7 հիմնական և 1 կամընտրական թեմաներ "Համայնքային ծառայության ընդհանուր և իրավական հարցերի բնագավառի զարգացման քաղաքականությունը և օրենսդրությունը" բաժնից, 13 հիմնական և 4 կամընտրական թեմաներ` "Համայնքային ծառայողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման հմտություններ" բաժնից: Կամընտրական թեմաների ընտրությունն իրականացվում է համայնքային ծառայողների կողմից` նրանց աշխատանքային պարտականությունների կատարման տեսանկյունից թեմաների օգտակարության աստիճանի գնահատականների հիման վրա:

2015թ. ապրիլի 17-ից նոյեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր և իրավական հարցերի բնագավառի 136 համայնքային ծառայողներ:

2016թ. նոյեմբերի 14-ից նոյեմբերի 24-ը ընկած ժամանակահատվածում վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր և իրավական հարցերի բնագավառի 22 համայնքային ծառայողներ

Վերապատրաստման դասընթացի ավարտին ունկնդիրներին տրվում է անանուն հարցաթերթ, որտեղ նշվում է, թե որքանով իրագործվեցին դաընթացի նպատակները, որքանով էր օգտակար ունկդիրների համար դասընթացը` նոր գիտելիքների և տեղեկատվության ստացման, տեղական ինքնակառավարման ոլորտում ծագող ընդհանուր և իրավական բնույթի հիմնախնդիրների լուծման նոր մոտեցումներին և համայնքային ծառայության հիմնախնդիրներին ծանոթանալու, աշխատանքային և կառավարչական նոր հմտությունների վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելու առումներով: Հարցաթերթի արդյունքներով դասընթացի մասնակիցները հիմնականում գոհ են վերապատրաստման արդյունքներից:
Մասնավորապես.