Սոցիալական հարցերի բնագավառ

2011 թվականից ինստիտուտում սկսվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական հարցերի բնագավառի համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը:

2011-2014թթ. վերապատրաստումն իրականացվում էր ՀՀ տարածքային կառավարման նախարար-փոխվարչապետի 02.03.2011 հ.27-Ա հրամանով հաստատված ծրագրով: Ծրագիրն ընդգրկում էր 3 բաժին` Ընդհանուր իմացաբանական գիտելիքներ, Մասնագիտական գիտելիքներ և Աշխատանքային և կառավարչական հմտություններն ու կարողությունները համայնքային ծառայության համակարգում:

2015թ.-ից վերապատրաստումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարի 18.11.2014թ. N178-Ա հրամանով հաստատված ծրագրով` "Համայնքային ծառայողների գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործում": Ծրագիրն ընդգրկում է 2 բաժին` Համայնքային ծառայության սոցիալական հարցերի բնագավառի զարգացման քաղաքականությունը և օրենսդրությունը և Համայնքային ծառայողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման հմտություններ:

2011թ. հոկտեմբերի 17-ից դեկտեմբերի 22-ը ընկած ժամանակահատվածում վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական հարցեր բնագավառի 212 համայնքային ծառայողներ:

2013թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 14-ը ընկած ժամանակահատվածում վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական հարցերի բնագավառի 42 համայնքային ծառայող:

2014թ. հունիսի 24-ից դեկտեմբերի 12-ը ժամանակահատվածում վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական հարցերի բնագավառի 172 համայնքային ծառայողներ:

2015թ.-ից վերապատրաստումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարի 18.11.2014թ. N178-Ա հրամանով հաստատված "Համայնքային ծառայողների գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործում":
Ծրագիրն ընդգրկում է 2 բաժին` Համայնքային ծառայության սոցիալական հարցերի բնագավառի զարգացման քաղաքականությունը և օրենսդրությունը և Համայնքային ծառայողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման հմտություններ: Ծրագրով նախատեսված են 7 հիմնական և 1 կամընտրական թեմաներ "Համայնքային ծառայության սոցիալական հարցերի բնագավառի զարգացման քաղաքականությունը և օրենսդրությունը" բաժնից, 13 հիմնական և 4 կամընտրական թեմաներ` "Համայնքային ծառայողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման հմտություններ" բաժնից: Կամընտրական թեմաների ընտրությունն իրականացվում է համայնքային ծառայողների կողմից` նրանց աշխատանքային պարտականությունների կատարման տեսանկյունից թեմաների օգտակարության աստիճանի գնահատականների հիման վրա:

2015թ. մարտի 09-ից ապրիլի 02-ը ընկած ժամանակահատվածում վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական հարցերի բնագավառի 63 համայնքային ծառայողներ:

2016թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական հարցերի բնագավառի 39 համայնքային ծառայողներ:

Վերապատրաստման դասընթացի ավարտին ունկնդիրներին տրվում է անանուն հարցաթերթ, որտեղ նշվում է, թե որքանով իրագործվեցին դաընթացի նպատակները, որքանով էր օգտակար ունկդիրների համար դասընթացը` նոր գիտելիքների և տեղեկատվության ստացման, տեղական ինքնակառավարման ոլորտում ծագող սոցիալական բնույթի հիմնախնդիրների լուծման նոր մոտեցումներին և համայնքային ծառայության հիմնախնդիրներին ծանոթանալու, աշխատանքային և կառավարչական նոր հմտությունների վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելու առումներով: Հարցաթերթի արդյունքներով դասընթացի մասնակիցները հիմնականում գոհ են վերապատրաստման արդյունքներից:
Մասնավորապես.