Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության հարցերի բնագավառ

2012 թվականից ինստիտուտում սկսվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ հարցերի բնագավառի համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը:

2012-2014թթ. վերապատրաստումն իրականացվում էր ՀՀ տարածքային կառավարման նախարար-փոխվարչապետի 02.03.2011 հ.27-Ա հրամանով հաստատված ծրագրով: Ծրագիրն ընդգրկում էր 3 բաժին` Ընդհանուր իմացաբանական գիտելիքներ, Մասնագիտական գիտելիքներ և Աշխատանքային և կառավարչական հմտություններն ու կարողությունները համայնքային ծառայության համակարգում:

2015թ.-ից վերապատրաստումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարի 18.11.2014թ. N178-Ա հրամանով հաստատված ծրագրով` "Համայնքային ծառայողների գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործում": Ծրագիրն ընդգրկում է 2 բաժին` Համայնքային ծառայության քաղաքաշինության և կոմունալ տնտեսության հարցերի բնագավառի զարգացման քաղաքականությունը և օրենսդրությունը և Համայնքային ծառայողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման հմտություններ:

2012թ. մայիսի 29-ից նոյեմբերի 2-ը վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության հարցերի բնագավառի 138 համայնքային ծառայողներ:

2013թ. հուլիսի 1-ից սեպտեմբերի 20-ը ժամանակահատվածում վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության հարցերի բնագավառի 53 համայնքային ծառայող:

2014թ. հունիսի 2-ից 12-ը ժամանակահատվածում վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության հարցերի բնագավառի 27 համայնքային ծառայողներ:

2015թ.-ից վերապատրաստումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարի 18.11.2014թ. N178-Ա հրամանով հաստատված "Համայնքային ծառայողների գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործում":
Ծրագիրն ընդգրկում է 2 բաժին` Համայնքային ծառայության քաղաքաշինության և կոմունալ տնտեսության հարցերի բնագավառի զարգացման քաղաքականությունը և օրենսդրությունը և Համայնքային ծառայողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման հմտություններ: Ծրագրով նախատեսված են 6 հիմնական և 2 կամընտրական թեմաներ "Համայնքային ծառայության քաղաքաշինության և կոմունալ տնտեսության հարցերի բնագավառի զարգացման քաղաքականությունը և օրենսդրությունը" բաժնից, 14 հիմնական և 3 կամընտրական թեմաներ` "Համայնքային ծառայողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման հմտություններ" բաժնից: Կամընտրական թեմաների ընտրությունն իրականացվում է համայնքային ծառայողների կողմից` նրանց աշխատանքային պարտականությունների կատարման տեսանկյունից թեմաների օգտակարության աստիճանի գնահատականների հիման վրա:

2015թ. ապրիլի 07-ից սեպտեմբերի 18-ը ընկած ժամանակահատվածում վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության հարցերի բնագավառի 142 համայնքային ծառայողներ:

2016թ. հունիսի 27-ից հուլիսի 08-ը և նոյեմբերի 14-ից նոյեմբերի 24-ը ընկած ժամանակահատվածում վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության հարցերի բնագավառի 34 համայնքային ծառայողներ:

Վերապատրաստման դասընթացի ավարտին ունկնդիրներին տրվում է անանուն հարցաթերթ, որտեղ նշվում է, թե որքանով իրագործվեցին դաընթացի նպատակները, որքանով էր օգտակար ունկդիրների համար դասընթացը` նոր գիտելիքների և տեղեկատվության ստացման, տեղական ինքնակառավարման ոլորտում ծագող քաղաքաշինության և կոմունալ տնտեսության հիմնախնդիրների լուծման նոր մոտեցումներին և համայնքային ծառայության հիմնախնդիրներին ծանոթանալու, աշխատանքային և կառավարչական նոր հմտությունների վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելու առումներով: Հարցաթերթի արդյունքներով դասընթացի մասնակիցները հիմնականում գոհ են վերապատրաստման արդյունքներից:
Մասնավորապես.