Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման հմտություններ

2013թ. մայիսի 6-ից ինստիտուտն իրականացնում է ՀՀ քաղաքացիական ծառայողների վերապատրաստում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2012թ. դեկտեմբերի 7-ի N 1077-Ա որոշմամբ հաստատված ծրագրերով` "Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման հմտություններ" (բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների համար) և "Աշխատանքի կազմակերպման հմտություններ" (առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների համար):

2013թ. մայիսի 6-ից հոկտեմբերի 18-ը այդ ծրագրերով վերապատրաստում են անցել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, կրթության և գիտության, քաղաքաշինության, սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի, արտակարգ իրավիճակների, սփյուռքի, էկոնոմիկայի նախարարությունների, մարզպետարանների, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ԿԱ ԱԳ կադաստրի պետական կոմիտեի, Ազգային վիճակագրության ծառայության և ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող 117 քաղաքացիական ծառայողներ (97` բարձրագույն և գլխավոր և 20` առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող):

2014թ. մայիսի 5-ից նոյեմբերի 14-ը վերապատրաստում են անցել ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ արդարադատության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, բնապահպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության, քաղաքաշինության, սփյուռքի, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, տարածքային կառավարման և մշակույթի նախարարությունների, ՀՀ ԿԱ ԱԳ կադաստրի պետական կոմիտեի, Ազգային վիճակագրության ծառայության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի, ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և մարզպետարանների բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող 125 քաղաքացիական ծառայողներ (93` բարձրագույն և գլխավոր և 32` առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող):

2015թ. մայիսի 4-ից հոկտեմբերի 16-ը վերապատրաստում են անցել ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ արդարադատության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, առողջապահության, բնապահպանության, կրթության և գիտության, քաղաքաշինության, սփյուռքի և մշակույթի նախարարությունների, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Ազգային վիճակագրության ծառայության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի, ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության և ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և մարզպետարանների բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող 97 քաղաքացիական ծառայողներ (65` բարձրագույն և գլխավոր և 32` առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող):

2016թ. ապրիլի 25-ից սեպտեմբերի 24-ը վերապատրաստում են անցել ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ արդարադատության, բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, քաղաքաշինության, սպորտի և երիտասարդության հարցերի, սփյուռքի, մշակույթի, տարածքային կառավարման և զարգացման, ֆինանսների և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի, ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության և մարզպետարանների 58 քաղաքացիական ծառայողներ (35` բարձրագույն և գլխավոր և 23` առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող):

Վերապատրաստման դասընթացի ավարտին ունկնդիրներին տրվում է անանուն հարցաթերթ, որտեղ նշվում է, թե որքանով են օգտակար կառավարչական հմտություններից յուրաքանչյուրը և ինչպիսին է դրանց դասավանդման մակարդակը, գործնական պարապմունքների տեսակներից որոնք են նախընտրելի, որքանով իրագործվեցին դաընթացի հետ կապված ակնկալիքները, որքանով օգտակար կլինեն ունկդիրների համար դասընթացի արդյունքները և որևէ բան փոխվեց կառավարչական հմտությունների վերաբերյալ նրանց պատկերացումներում: Հարցաթերթի արդյունքներով դասընթացի մասնակիցները հիմնականում գոհ են վերապատրաստման արդյունքներից:
Մասնավորապես.