Անձնակազմի կառավարման բարելավում

2016-ից ինստիտուտն իրականացնում է ՀՀ քաղաքացիական ծառայողների վերապատրաստում նաև ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2015թ. նոյեմբերի 20-ի N 995-Ա որոշմամբ հաստատված ծրագրերով` "Անձնակազմի կառավարման բարելավում" (բարձրագույն և գլխավոր ու առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների համար):

2016թ. հոկտեմբերի 3-ից 14-ը այդ ծրագրերով վերապատրաստում են անցել ՀՀ արտաքին գործերի, բնապահպանության, տրանսպորտի և կապի, սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի, էկոնոմիկայի, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, Ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության և մարզպետարանների 27 քաղաքացիական ծառայողներ (15` բարձրագույն և գլխավոր և 12` առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող):

Վերապատրաստման դասընթացի ավարտին ունկնդիրներին տրվում է անանուն հարցաթերթ, որտեղ նշվում է, թե որքանով են օգտակար կառավարչական հմտություններից յուրաքանչյուրը և ինչպիսին է դրանց դասավանդման մակարդակը, գործնական պարապմունքների տեսակներից որոնք են նախընտրելի, որքանով իրագործվեցին դաընթացի հետ կապված ակնկալիքները, որքանով օգտակար կլինեն ունկդիրների համար դասընթացի արդյունքները և որևէ բան փոխվեց կառավարչական հմտությունների վերաբերյալ նրանց պատկերացումներում: Հարցաթերթի արդյունքներով դասընթացի մասնակիցները հիմնականում գոհ են վերապատրաստման արդյունքներից:
Մասնավորապես.