Մագիստրատուրա

Կրթության բնագավառում Տնտեսագիտության և կառավարման  ինստիտուտի նպատակը քաղաքացիական հասարակության և շուկայական տնտեսության պահանջներին համապատասխան տնտեսագիտական և կառավարման գիտելիքների և գործնական հմտություններին ու կարողություններին տիրապետող բարձրորակ մասնագետների պատրաստումն է:

ՀՀ ԿԳ նախարարի 2007թ. մայիսի 11-ի N421-Ա/Ք հրամանով "ՏԿԻ տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ" ՍՊԸ-ին տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության N708 լիցենզիայի հիման վրա ինստիտուտը 2007-2012թթ. իրականացրել է մագիստրական կրթություն "Կառավարում" (Պետական և մունիցիպալ կառավարում), "Ֆինանսներ", "Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում" և "Միջազգային տնտեսական հարաբերություններ" մասնագիտությունների գծով առկա և հեռակա ուսուցման ձևերով:

Մասնագիտությունը

Դասիչը

Կրթական աստիճանը

Որակավորումը

Կառավարում (Պետական և մունիցիպալ կառավարում)

080200

Մագիստրոս

Կառավարման մագիստրոս

Ֆինանսներ

080300

Մագիստրոս

Ֆինանսների մագիստրոս

Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Գործարար կառավարում)

080600

Մագիստրոս

Տնտեսագիտության մագիստրոս

Միջազգային տնտեսական հարաբերություններ

080700

Մագիստրոս

Տնտեսագիտության մագիստրոս


ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության (ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010թ. հուլիսի 9-ի N879-Ա/Ք հրաման) և ՀՀ Վերահսկիչ պալատի (ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի 2010թ. մարտի 30-ի N10/4 որոշում) կողմից կատարված ստուգումներով հիմնականում դրական է գնահատվել ինստիտուտի ուսումնական գործունեությունը:
Սակայն վերջին 2 տարում ինստիտուտի ուսումնական գործունեության արդյունավետությունը նկատելիորեն նվազեց, խիստ կրճատվեց դիմորդների թիվը, ինչը հավատարմագրման գործընթացի նախկինում նախատեսված ժամկետի հետաձգման հետևանք էր (Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի 1/16-19.03.10 գրություն և ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 30-ի N978-Ն որոշում):
Որպես ստեղծված իրավիճակից ելքի միջոց Ինստիտուտի ղեկավարությունը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարին (08 հունիսի 2012թ., N 1/Տ-13 գրություն) մինչև ՀՀ-ում հավատարմագրման գործընթացի համընդհանուր կիրարկմանն անցնելը ինստիտուտին տրված լիցենզիայի ժամանակավորապես` 2012թ. հուլիսի 1-ից մինչև 2015թ. հունիսի 1-ը կասեցման հարցով:

ՀՀ ԿԳ նախարարի 2012թ. հունիսի 15-ի N608-Ա/Ք հրամանով "ՏԿԻ տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ" ՍՊԸ բարձրագույն մասնագիտական կրթության 2007թ. մայիսի 11-ի N708 լիցենզիայի գործողությունը կասեցվել է 2012 թ. հուլիսի 1-ից մինչև 2015թ. հունիսի 1-ը