Մագիստրատուրա
Կրթության բնագավառում ՏԿԻ-ի նպատակը քաղաքացիական հասարակության և շուկայական տնտեսության պահանջներին համապատասխան տնտեսագիտական և կառավարման գիտելիքների և գործնական հմտություններին ու կարողություններին տիրապետող բարձրորակ մասնագետների պատրաստումն է:
ՀՀ ԿԳ նախարարի 2007թ. մայիսի 11-ի № 421-Ա/Ք հրամանով «ՏԿԻ` տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ» ՍՊԸ-ին տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության № 708 լիցենզիայի հիման վրա ՏԿԻ-ն 2007-2012 թվականներին իրականացրել է մագիստրական կրթություն 4 մասնագիտությունների գծով` առկա և հեռակա ուսուցման ձևերով` կառավարում, ֆինանանսեր, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտություններով:
ՏԿԻ-ում իրականացված մագիստրական ծրագրերն ըստ մասնագիտությունների
Մասնագիտությունը |
Դասիչը |
Կրթական աստիճանը |
Որակավորումը |
Կառավարում (Պետական և մունիցիպալ կառավարում) |
080200 |
Մագիստրոս |
Կառավարման մագիստրոս |
Ֆինանսներ (Ֆինանսներ և վարկ) |
080300 |
Մագիստրոս |
Ֆինանսների մագիստրոս |
Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Գործարար կառավարում) |
080600 |
Մագիստրոս |
Տնտեսագիտության մագիստրոս |
Միջազգային տնտեսական հարաբերություններ |
080700 |
Մագիստրոս |
Տնտեսագիտության մագիստրոս |
«Կառավարում (պետական և մունիցիպալ կառավարում)» մասնագիտության ընտրությունը պայմանավորված էր մեր երկրում ժամանակակից պահանջներին համապատասխան հանրային կառավարման ինստիտուտների համար համարժեք կադրերով ապահովվածության խնդրի լուծման հետ:
«Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտության ընտրությունը կապված էր տնտեսական գլոբալացման պայմաններում Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի ընդլայնման և դրա համար անհրաժեշտ կադրերի ապահովման հետ:
«Ֆինանսներ (ֆինանսներ և վարկ)» և «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (գործարար կառավարում)» մասնագիտություններն ընտրված էին` հաշվի առնելով երկրում շուկայական տնտեսության արմատավորման և զարգացման գործում նշված մասնագետների աճող պահանջը:
2008-2009 ուսումնական տարում ՏԿԻ-ն տվեց առկա ուսուցման իր առաջին շրջանավարտները «Կառավարում (պետական և մունիցիպալ կառավարում)» և «Ֆինանսներ» մասնագիտություններով: Կառավարման և ֆինանսների մագիստրոսի որակավորման արժանացան 5-ական շրջանավարտներ յուրաքանչյուր մասնագիտությունից:
ՏԿԻ-ի շրջանավարտներից շատերն իրենց մասնագիտության գծով աշխատանքի անցան պետական կառավարման մարմիններում (ՀՀ ֆինանսների նախարարություն, պետական եկամուտների կոմիտե), միջազգային կազմակերպություններում (ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Բրատիսլավայի գրասենյակ) և մասնավոր հատվածում:
2009-2010 ուսումնական տարում ՏԿԻ-ն ընդունելություն կազմակերպեց նաև հեռակա ուսուցման գծով:
Մագիստրանտների ուսուցման որակն ապահովելու համար կազմվել են ժամանակակից պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր:
Կրթական ծրագրերը կազմվել են` ելնելով մագիստրանտներին անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ տրամադրելու ինստիտուտի որդեգրած առաքելությունից, հաշվի առնելով տվյալ մասնագիտություններին ներկայացվող ժամանակակից պահանջները և օգտագործելով հայրենական ու միջազգային կրթական առաջավոր հաստատությունների փորձը:
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի դրույթներն իրականացնելու նպատակով ՏԿԻ-ն, ուսումնասիրելով ՀՀ և այլ երկրների կրթական համակարգի ծրագրերը, վերամշակեցին առարկայական ծրագրերը՝ դրանք ավելի մրցունակ դարձնելով տեղական, և, ինչու չէ նաև, միջազգային կրթական ծրագրերի համեմատ: Այդ առումով հատկանշական է ինստիտուտում ընդամենը 2 տարում կրեդիտային համակարգի հիմնադրույթների, ուսումնական գործընթացի կազմակերպման և գիտելիքների ստուգման ու գնահատման նոր կարգի, մագիստրանտներին առաջարկվող կրթական ծրագրերի կառուցվածքի, բովանդակության և աշխատածավալների, ծրագրի բաղկացուցիչ դասընթացների և դրանցով նախանշված կրթական արդյունքների յուրացումն ու կիրառումը:
2007-2012 թվականներին ՏԿԻ-ում մագիստրոսի կոչում է ստացել 62 շրջանավարտ, այդ թվում «Կառավարում» մասնագիտությամբ` 22, «Ֆինանսներ» մասնագիտությամբ` 22, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ` 14 և «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտությամբ` 4:
ՏԿԻ-ում մագիստրոսի կոչում ստացած շրջանավարտների բաշխումն ըստ մասնագիտությունների
Մասնագիտությունը |
Ուսուցման ձևը |
Ընդամենը |
|
առկա |
հեռակա |
||
Կառավարում |
17 |
5 |
22 |
Ֆինանսներ |
16 |
6 |
22 |
Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում |
10 |
4 |
14 |
Միջազգային տնտեսական հարաբերություններ |
4 |
- |
4 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
47 |
15 |
62 |
ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության (ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010թ. հուլիսի 9-ի № 879-Ա/Ք հրաման) և ՀՀ Վերահսկիչ պալատի (ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի 2010թ. մարտի 30-ի № 10/4 որոշում) կողմից կատարված ստուգումներով հիմնականում դրական է գնահատվել ինստիտուտի ուսումնական գործունեությունը: Սակայն 2011-2012 թվականներին ինստիտուտի ուսումնական գործունեության արդյունավետությունը նկատելիորեն նվազեց, խիստ կրճատվեց դիմորդների թիվը, ինչը հավատարմագրման գործընթացի նախկինում նախատեսված ժամկետի հետաձգման հետևանք էր («Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի 1/16-19.03.10 գրություն և ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 30-ի № 978-Ն որոշում): Որպես ստեղծված իրավիճակից ելքի միջոց ինստիտուտի ղեկավարությունը դիմեց ՀՀ կրթության և գիտության նախարարին (08 հունիսի 2012թ., № 1/Տ-13 գրություն) մինչև ՀՀ-ում հավատարմագրման գործընթացի համընդհանուր կիրարկմանն անցնելը ինստիտուտին տրված լիցենզիայի ժամանակավորապես կասեցման հարցով, ինչն ընդունվեց ՀՀ ԿԳ նախարարության կողմից: