ՄԵՐ ՄԱՍԻՆ
«ՏԿԻ` տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2005-ին տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորներ Արմենակ Դարբինյանի ու Էդուարդ Օրդյանի և տնտեսագիտության թեկնածու Հայկ Օրդյանի կողմից:
2005-2007թթ. ինստիտուտի տնօրենն էր Հայկ Օրդյանը, 2007-2010թթ.` Արմենակ Դարբինյանը, 2011-ից առ այսօր` Էդուարդ Օրդյանը:
ՏԿԻ-ի գործունեության հիմնական տեսակներն են.
- մագիստրական կրթության իրականացում,
- պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի և մասնավոր հատվածի մասնագետների վերապատրաստում,
- տնտեսագիտության, կառավարման և սոցիալ-տնտեսական քաղաքականության տարբեր ոլորտներում հիմնարար տեսական ու կիրառական հետազոտությունների իրականացում,
- խորհրդատվության մատուցում տնտեսության կայուն զարգացման և աղքատության հաղթահարման, տարածքային միավորների զարգացման, պետական և համայնքային ծառայությունների կատարելագործման, արտաքին տնտեսական կապերի ընդլանման ոլորտներում,
- հրատարակչական գործունեության իրականացում,
- օրենքով չարգելված գործունեության այլ տեսակների իրականացում:
ՏԿԻ-ի ֆունկցիոնալ գործունեության մեկնարկը տրվել է 2007-ին, երբ ՏԿԻ-ում սկսվել է մագիստրական կրթության իրականացում: