Մեր մասին

ՏԿԻ-ի պրոֆեսորադասախոսական կազմը գիտական աստիճան ունեցող դասախոսներ են (գիտության դոկտորներ (պրոֆեսորներ), թեկնածուներ (դոցենտներ)), իշխանության տարբեր թևերի (ԱԺ, Կառավարություն, Վերահսկիչ պալատ, ԿԲ) բարձրորակ մասնագետներ և Երևանի քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, ԲՈՒՀ-երի դասախոսներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ՏԻՄ-երի և համայնքային ծառայության վերաբերյալ ուսումնական ձեռնարկների, գիտական աշխատանքների և զեկույցների հեղինակներ են, վերապատրաստում են անցել արտասահմանյան տարբեր ինստիտուտներում և համալսարաններում: 

Ռիտա Գևորգյան
Ռիտա Գևորգյան
Վերապատրաստման դասախոս
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ:

Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ, "Հեռանկարային ծրագրերի մշակում և մշտադիտարկում" վարչության ղեկավար:

Հեղինակել է 41 հոդված և 7 գրքույկ, որոնք նվիրված են ռազմավարական կառավարման հիմնահարցերին, գործունեության գնահատման գործիքամիջոցների և առանցաքային ցուցանիշների համակարգի ներդրմանը` հաշվի առնելով ինչպես առևտարային, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները:




Արման Հարությունյան
Արման Հարությունյան
Վերապատրաստման դասախոս
Տնտեսագիտության թեկնածու, ՀԱԱՀ դասախոս, դոցենտ:

Հեղինակել է 10 հոդված և 4 մեթոդական ցուցում, որոնք նվիրված են ագրոպարենային ոլորտի կազմակերպությունների կառավարմանը:




Նարինե Կիրակոսյան
Նարինե Կիրակոսյան
Վերապատրաստման դասախոս
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ,
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի կառավարման ամբիոնի վարիչ
Հավաստագրված վերապատրաստող է "Տեղական ինքնակառավարման համակարգի աշխատողների" և "Կառավարման ոճերի" ոլորտում:

Հեղինակել է 26 գիտական հոդվածներ և 4 գրքեր, որոնք նվիրված են տարածքային զարգացման, համայնքային ծառայության հարցերին: