Ամիս:
Տարի:

նորություններ




29.03.2010 - Ռալֆ Յիրիկյանի հանդիպումը ՏԿԻ մագիստրանտների հետ
Մարտի 29-ին ժամը 11:15-ին Տնտեսագիտության և կառավարման ինստիտում (ՏԿԻ) տեղի կունենա VivaCell-MTS ընկերության գործադիր տնօրեն պարոն Ռալֆ Յիրիկյանի հանդիպումը ինստիտուտի մագիստրանտների հետ`"Կյանքը VivaCell-MTS-ում. բիզնես առաքելությամբ" խորագրով:

Հանդիպման նպատակն է ինստիտուտի մագիստրանտներին ծանոթացնել VivaCell-MTS ընկերության հիմնական առաքելությանը, բիզնեսի ոճին և գործունեությանը:

Գրանցվելու համար ՏԿԻ մագիստրանտները մինչև ս.թ. մարտի 22-ը կարող են դիմել տնօրենի օգնական Ա.Գեղամյանին` զանգահարելով 24-44-10 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:

Հանդիպումը տեղի կունենա Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի դահլիճում (4-րդ հարկ):