Ամիս:
Տարի:

նորություններ




ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի հ.197-Ն

Համաձայն ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի հ.197-Ն "Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման կարգը հաստատելու մասին" որոշմանը ս.թ.-ի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է փաստաթղթերի ընդունելություն` պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար:

Մագիստրոսի կրթական ծրագրով ամփոփիչ քննություններին (ավարտական թեզի պաշտպանությանը) կարող են մասնակցել միայն մագիստրոսի ոչ պետական ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) և համապատասխան որակավորում ունեցող շրջանավարտները /ներառյալ 2009-2010 ուս. տարվա/:

Ցանկացողները դիմում հայտի հետ միասին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.ա) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) և ներդիրի (միջուկի) բնօրինակները` պատճենների հետ միասինբ) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը` պատճենի հետ միասին,գ) 2 լուսանկար (3 x 4 սմ չափսի):Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր /բացի շաբաթ և կիրակի օրվանից/` ժամը 10:00-16:00, ՀՀ կրթության և գիտության նախարարություն /609 սենյակ/:

Տեղեկությունների համար զանգահարել 52-56-62: