Մեր մասին

ՏԿԻ-ի պրոֆեսորադասախոսական կազմը գիտական աստիճան ունեցող դասախոսներ են (գիտության դոկտորներ (պրոֆեսորներ), թեկնածուներ (դոցենտներ)), իշխանության տարբեր թևերի (ԱԺ, Կառավարություն, Վերահսկիչ պալատ, ԿԲ) բարձրորակ մասնագետներ և Երևանի քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, ԲՈՒՀ-երի դասախոսներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ՏԻՄ-երի և համայնքային ծառայության վերաբերյալ ուսումնական ձեռնարկների, գիտական աշխատանքների և զեկույցների հեղինակներ են, վերապատրաստում են անցել արտասահմանյան տարբեր ինստիտուտներում և համալսարաններում: 

Արմենակ Դարբինյան
Արմենակ Դարբինյան
Հիմնադիրների խորհրդի նախագահ, խմբագրական խորհրդի փոխնախագահ
Կրթություն
  • 1976-1980թթ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, պլանա-տնտեսագիտական ֆակուլտետ,
  • 1982-1989թթ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագի­տության ինստիտուտ, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու,
  • 1998-2001թթ. ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, դոկտորանտուրա, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:

 Աշխատանքային գործունեություն

  • 1982-1991թթ. ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտ, տնտեսա­գետ, ավագ տնտեսագետ և գիտաշխատող,
  • 1984-1989թթ. Երևանի պետական և ճարտարագիտական համալսա­րան­ներ,դասախոս,
  • 03.1991-08.1991թթ. Արտաքին տնտեսական կապերի նախարարություն, Ֆինանսավարկային քաղաքականության վարչության պետ,
  • 1991-1992թթ. Արտաքին տնտեսական կապերի նախարարություն, առաջին փոխնախարար,
  • 1992-1997թթ. Էկոնոմիկայի նախարարություն, փոխնախարար,
  • 1997-2006թթ. Պետական կառավարման ակադեմիա, դասախոս,
  • 1997-1998թթ. Հայկական գործարար կորպորացիա (ABC), գործադիր տնօրեն,
  • 01.1999-07.1999թթ. Միացյալ ազգերի զարգացման ծրագիր (UNDP), խորհրդատու,
  • 08.1999-12.1999թթ. Ջորջ Մեյսոնի համալսարան (Վաշինգտոն, ԱՄՆ), հետազոտական այցելություն,
  • 1998-2000թթ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, ավագ գիտաշխատող/դոկտորանտ թեմատիկ/խմբի ղեկավար,
  • 2000-2007թթ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, տնօրեն,  
  • 2005-2011
    թթ. Միացյալ ազգերի զարգացման ծրագիր (UNDP), ծրագրերի համակարգող,
  • 2003-2008թթ. Մեծ Բրիտանիայի զարգացման նախարարություն /DFID/, հանրային կառավարման հարցերի գծով խորհրդատու,
  • 2007-2010թթ. Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ, տնօրեն,
  • 12.2010-ից առ այսօր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, խորհրդի անդամ
  • 12.2010-ից առ այսօր   Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ, Միջազգային տնտեսական հարաբերությունների գիտակրթաբլոկի պրոֆեսոր:


Գիտական աշխատանքների քանակը և ուղղությունները

  • Հեղինակել է երեք մենագրություն, ավելի քան 50 հոդված և հետազոտական նյութեր միջազգային առևտրի, գլոբալացման, եվրոպական ինտեգրացման, տնտեսական աճի, աղքատության և տեղական ինքնակառավարման հիմնահարցերի վերաբերյալ:

    Դոկտորական ատենախոսության թեման է՝ "Գլոբալացումը և Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրացման ռազմավարությունը":

Գիտական աշխատանքների ցանկ