Ֆինանսատնտեսական հարցերի բնագավառ

2011 թվականից ինստիտուտում սկսվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական հարցերի բնագավառի համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը:

2011-2014թթ. վերապատրաստումն իրականացվում էր ՀՀ տարածքային կառավարման նախարար-փոխվարչապետի 02.03.2011 հ.27-Ա հրամանով հաստատված ծրագրով: Ծրագիրն ընդգրկում էր 3 բաժին` Ընդհանուր իմացաբանական գիտելիքներ, Մասնագիտական գիտելիքներ և Աշխատանքային և կառավարչական հմտություններն ու կարողությունները համայնքային ծառայության համակարգում:

2011թ. հուլիսի 4-ից դեկտեմբերի 16-ը ընկած ժամանակահատվածում վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բնագավառի 183 համայնքային ծառայողներ:

2013թ. մարտի 4-ից հուլիսի 4-ը ընկած ժամանակահատվածում վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական հարցերի բնագավառի 135 համայնքային ծառայողներ:

2014թ. փետրվարի 11-ից մայիսի 16-ը ընկած ժամանակահատվածում վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական հարցերի բնագավառի 170 համայնքային ծառայողներ:

2015թ.-ից վերապատրաստումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարի 18.11.2014թ. N178-Ա հրամանով հաստատված "Համայնքային ծառայողների գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործում": Ծրագիրն ընդգրկում է 2 բաժին` Համայնքային ծառայության ֆինանսատնտեսական հարցերի բնագավառի զարգացման քաղաքականությունը և օրենսդրությունը և Համայնքային ծառայողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման հմտություններ: Ծրագրով նախատեսված են 8 հիմնական թեմաներ "Համայնքային ծառայության ֆինանսատնտեսական հարցերի բնագավառի զարգացման քաղաքականությունը և օրենսդրությունը" բաժնից, 12 հիմնական թեմաներ` "Համայնքային ծառայողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման հմտություններ" բաժնից և 5 կամընտրական թեմաներ: Կամընտրական թեմաների ընտրությունն իրականացվում է համայնքային ծառայողների կողմից` նրանց աշխատանքային պարտականությունների կատարման տեսանկյունից թեմաների օգտակարության աստիճանի գնահատականների հիման վրա:

2015թ. փետրվարի 09-ից մարտի 05-ը ընկած ժամանակահատվածում վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական հարցերի բնագավառի 64 համայնքային ծառայողներ:

2016թ. փետրվարի 22ից ապրիլի 14-ը ընկած ժամանակահատվածում վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական հարցերի բնագավառի 102 համայնքային ծառայողներ:

Վերապատրաստման դասընթացի ավարտին ունկնդիրներին տրվում է անանուն հարցաթերթ, որտեղ նշվում է, թե որքանով իրագործվեցին դաընթացի նպատակները, որքանով էր օգտակար ունկդիրների համար դասընթացը` նոր գիտելիքների և տեղեկատվության ստացման, տեղական ինքնակառավարման ոլորտում ծագող ֆինանսական բնույթի հիմնախնդիրների լուծման նոր մոտեցումներին և համայնքային ծառայության հիմնախնդիրներին ծանոթանալու, աշխատանքային և կառավարչական նոր հմտությունների վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելու առումներով: Հարցաթերթի արդյունքներով դասընթացի մասնակիցները հիմնականում գոհ են վերապատրաստման արդյունքներից:
Մասնավորապես.